ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը կրող «Trump» կրիպտոարժույթի գինը հինգշաբթի նվազել է ավելի քան 14,5%-ով։ Բորսայական սակարկությունների տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո մեմքոյնի գինն անկում է գրանցում երկրորդ օրն անընդմեջ։

Կրիպտոարժույթների առևտրի ծավալով խոշորագույն՝ Binance բորսայում Մոսկվայի ժամանակով ժամը 13:44-ի դրությամբ «Trump» մեմքոյնի արժեքը մեկ օրվա ընթացքում նվազել էր 14,56%-ով՝ հասնելով 1,26 դոլարի։

Չորեքշաբթի «Trump» մեմքոյնի գինը նույնպես նվազել էր՝ գրեթե 10%-ով։

Share.