«Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավարտել է ելույթները Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Պորտուգալացինե՛ր, սա հեշտ որոշում չէր։ Բայց այսօր եկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից։ Ժամանակն է սա փոխանցել ապագային», – տեսաուղերձում ասել է Ռոնալդուն։
