Եթե այսօր երեկոյան Կտրիճ Ներսիսյանն էլ մասնակցի էդ ֆորմատով հավաքին, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլին, կատակել է Փաշինյանը: 

«Մի կարևոր կոմպոնենտ կա ընդդիմադիր էդ ֆորմատի, որ կտրուկ կմեծացներ այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այդտեղ մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը։ Որ ինքն էլ էնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական: Կարծում եմ՝ ընդամենը օրերի ընթացքում էդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Հիմա էլ ուշ չի, եթե էսօր երեկոյան էդ ֆորմատով հավաքվեն, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»,-ասել է նա:

Share.