Ռուսաստանն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ նաև Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված մեկնաբանությունում, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Թրամփը շարունակում է իր լիազորությունները։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նա կշարունակի նաև իր խաղաղարար ջանքերը։ Կան մշակված արդյունքներ։ Շատ շուտով տեղի կունենա եռակողմ բանակցությունների հերթական փուլը։ Հաջող խաղաղարար ջանքեր, Մելանյա Թրամփի հումանիտար ջանքերը։ Մենք հույս ունենք, որ այս ամենը կշարունակվի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Բացի այդ, Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյոք Կոնգրեսը չի խոչընդոտի ամերիկյան առաջնորդի նման ջանքերին, ընդգծել է. «Դա Ամերիկայի ներքին գործն է»։

Share.