ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 4-ին, կազմել է 360.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.03 դրամ (աճել է 2.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.39 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–358.5 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-400.5 դրամով, վաճառվում է 407–411 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.96–4.14 դրամով, վաճառվում է 4.40–4.56 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 358–359 դրամով, վաճառվում՝ 361 դրամով:

Եվրոն գնվում է 401 դրամով, վաճառվում է 404.5–405 դրամով:

Ռուբլին գնվում է 4.12 դրամով, վաճառվում է 4.21 դրամով:

Share.