Ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի կեսերից տևած դադարից հետո վերսկսել են հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին։

Ուրբաթ գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել «Ռոսնեֆտ» ընկերության Սամարայի խմբի մեջ մտնող Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը, որի տարեկան հզորությունը 8,3 միլիոն տոննա է։ Հարձակման հետևանքով գործարանում հրդեհ է բռնկվել։

Ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում են գործարանի տարածքից բարձրացող ծխի մի քանի սյուներ։ Ծուխը տեսանելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից և տարածվել Սամարայի երկնքում։ Քաղաքը գտնվում է գործարանից մոտ 20 կմ հեռավորության վրա։

Հրապարակման համաձայն՝ հարվածները վերսկսվել են նաև այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ։

Share.