Ուկրաինայի զինված ուժերը դադարեցրել են հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին. հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով գործողություններին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ չհայտարարված դադարը սկսվել է անցած շաբաթվա սկզբին՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածության գագաթնակետին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ դադարը, ինչպես սպասվում է, կպահպանվի մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո, սակայն կարող է շարունակվել նաև նոյեմբերի ընթացքում։
Հարվածների դադարեցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կիևի վրա գործադրված մի քանի շաբաթվա ճնշումը կասկածի տակ է դրել Ուկրաինայի վստահությունը Վաշինգտոնի աջակցության հարցում։
Հրապարակման համաձայն՝ դրանից մի քանի օր առաջ Թրամփը կոչ էր արել հեռացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, իսկ Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը սահմանափակել էր Ուկրաինայի կողմից Starlink արբանյակային ինտերնետային ծառայության օգտագործումը։
