Թուրքիայում տորնադոն քշել-տարել է աշխատողների ժամանակավոր կացարաններն ու շինարարական կռունկը, չորս մարդ է զոհվել, ևս մեկը տուժել է, փոխանցում է BNO News-ը։
Ինչպես ճշտում է գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Անթալիայի Ֆևզի Չաքմաք շրջանում։ Շինհրապարակին հարակից շենքերը չեն տուժել։
Դրանից առաջ Թուրքիայի օդերևութաբանական ծառայությունը հորդառատ անձրևների պատճառով հայտարարել էր եղանակային վտանգի դեղին մակարդակ։
