Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի

Ես հիացած չեմ Նորվեգիայով. այն վերածվել է աղբանոցի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին դժգոհություն է հայտնել առ այն, որ իրեն չեն շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ: Համապատասխան հայտարարությունը նա արել է Միչիգան նահանգում Հանրապետական կուսակցության աջակիցների առջև ելույթի ժամանակ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես չստացա Նոբելյան մրցանակ, թեև կարգավորել եմ ութ հակամարտություն: Այնպես որ ինձ պետք չէ ոչ ոք Նորվեգիայից, եu չեմ ուզում գործ ունենալ Նորվեգիայի հետ: Միայն մտածեք, ես կարգավորել եմ ութ պատերազմ, և ևս երկուսը՝ ճանապարհին են: Ես հիացած չեմ Նորվեգիայով: Անկեղծ ասած, Նորվեգիան սարսափելի է: Նորվեգիան վերածվել է աղբանոցի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նորվեգական նոբելյան կոմիտեն հայտարարել էր, որ 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը կստանա ՀԱՀ-ից իրավաբան և իրավապաշտպան Նավանեթհեմ «Նավի» Փիլլայը, ով 2008-2014 թվականներին զբաղեցնում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պոuտը: 

Share.