Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են, շաբաթ օրը ձերբակալվել է մոտ 1000 մարդ։

Հիմնականում խաղաղ ցույցերից հետո ոստիկանությունը Փարիզում և մի շարք այլ քաղաքներում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Մարսելում հրկիզվել են փողոցային բարիկադներ, իսկ Բորդոյում ցուցարարները պոկել են խանութներից մեկի արտաքին պատվածքի տախտակները։

Զանգվածային բողոքի ցույցեր շաբաթ օրը տեղի են ունեցել նաև Եվրոպայի մի շարք այլ քաղաքներում։

Բարսելոնայում ուսանողական ցույցերն ուղեկցվել են բռնություններով, ինչի հետևանքով ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հակակառավարական ցուցարարներին ցրելու համար։ Բախումներ են գրանցվել նաև Բրյուսելում։

Իտալիայի Միլան քաղաքում հարյուրավոր զինծառայողների և ոստիկանների մասնակցությամբ իրականացվել է անվտանգության լայնածավալ գործողություն՝ կանխելու համար ցուցարարների հավաքը։ Իշխանությունները մտավախություն ունեին, որ կարող են կրկնվել նախորդ շաբաթվա բռնությունները, երբ ցուցարարներն այրել էին տարբեր առարկաներ, ջարդել ապակիներ և թալանել խանութներ։

Share.