Բելգորոդի մարզի նահանգապետ Ալեքսանդր Շուվաևի փոխանցմամբ՝ Բելգորոդի վրա գիշերային հարձակման հետևանքով վիրավորում ստացած անձանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ «Բելգորոդ քաղաքում երկու տղամարդ է զոհվել, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։ Վիրավորվել է 13 մարդ. նրանցից յոթը ստացիոնար բուժում են ստանում բժշկական հաստատություններում, իսկ վեցը՝ ամբուլատոր կարգով», — գրել է Շուվաևը՝ «Մախ» մեսենջերի իր ալիքում։
Ավելի վաղ Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբից հայտնել էին, որ քաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 10 մարդ՝ վիրավորվել։
ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել է 30 բազմաբնակարան շենք, 35 ավտոմեքենա, չորս առանձնատուն, երեք վարչական շենք, ութ առևտրային և երեք սոցիալական նշանակության օբյեկտ։
Քաղաքի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բելգորոդի կենտրոնին։
«Արձանագրվել են բնակելի շենքերի զգալի ավերածություններ, վնասվել են ավտոմեքենաներ, սոցիալական և առևտրային օբյեկտներ», — գրել է Դեմիդովը։
