Քարաք նահանգի եկեղեցիներից մեկի վրա կատարված հարձակումից հետո (որին զոհ է գնացել 7 և վիրավորվել 40 մարդ) Հորդանանի իշխանություններն ուժեղացրել են առևտրի կենտրոններում, օտարերկրյա դեսպանատներում և հանրային այլ վայրերում իրականացվող անվտանգության միջոցառումները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ամմանում ԱՄՆ դեսպանատան իր աղբյուրին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ զինված անձինք կրակ են բացել եկեղեցում իրականացվող հուղարկավորության արարողության ժամանակ։ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կատարվածն ահաբեկչություն է որակել։

Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։ Ուժայինները շարունակում են որոնել հարձակումը գործած անձանց, որոնց իշխանությունները «ծայրահեղականներ» են անվանում։

Միևնույն ժամանակ նշվում է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք նրանք կապ ունեն Հորդանանում կամ երկրի սահմաններից դուրս գործող որևէ հայտնի խմբավորման հետ։

Share.