Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին» և ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն է, դարձել է առաջին գործող մարզիկը, որի վաստակը հասել է 2 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ 2026/27 մրցաշրջանում ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում ելույթների համար կստանա 250 միլիոն դոլար։ Եվս 50 միլիոն դոլար նա կվաստակի գովազդային պայմանագրերից և այլ բիզնես նախագծերից։
Forbes-ի տվյալներով՝ հաջորդ տարի 2 միլիարդ դոլարի նշագիծը պետք է հաղթահարի նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։
Ռոնալդուն 41 տարեկան է։ Նա Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Ֆուտբոլիստին են պատկանում ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի ռեկորդները։
Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի դեկտեմբերից։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալում» և իտալական «Յուվենտուսում»։
