ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Գրենլանդիայում նախատեսվում է նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզում:
Թրամփը չի բացահայտել Գրենլանդիայում հետախուզական աշխատանքների ծրագրերի մանրամասները, սակայն նշել է.
«Փորձագետներն ասում են, որ այնտեղ հեշտ հասանելի նավթի պաշարները զգալիորեն գերազանցում են աշխարհի գրեթե ցանկացած այլ տարածքի պաշարները»։
Անցյալ ամիս ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել՝ լարվածությունը թուլացնելու նպատակով։ Դրան նախորդել էին Թրամփի բազմակի սպառնալիքները՝ վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող և օգտակար հանածոներով հարուստ կղզու նկատմամբ։
