Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար մինչև 2027 թվականը տնտեսական կանխատեսումը։
Այսպես, փորձագետների կանխատեսմամբ, Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը և՛ 2026 թվականին, և՛ 2027 թվականին կկազմի 5,5%։ Վրաստանում՝ 7,2%՝ 2026 թվականին և 5,7%՝ 2027 թվականին, Ադրբեջանում՝ 1,7%՝ 2026 թվականին և 2,3%՝ 2027 թվականին։
Հայաստանում գործազրկությունը 2026 թվականին կանխատեսվում է 12,8% մակարդակում, իսկ 2027 թվականին՝ 12,7% մակարդակում։ Ադրբեջանում՝ 5,3%՝ 2026 թվականին և 5,2%՝ 2027 թվականին, Վրաստանում՝ 13,9%՝ և՛ 2026 թվականին, և՛ 2027 թվականին։
Հայաստանում սպառողական գների աճի տեմպերը 2026 թվականին կանխատեսվում են 4,6% մակարդակում, իսկ 2027 թվականին՝ 3,6%։ Վրաստանում՝ 5,4%՝ 2026 թվականին և 3,6%՝ 2027 թվականին, Ադրբեջանում՝ 5,8%՝ 2026 թվականին և 5,6%՝ 2027 թվականին։
