Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։
«Ուկրաինան պատրաստ կլինի դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի հարվածները մեր էներգետիկ ենթակառուցվածքներին», — ասել է Զելենսկին։
«Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով», — հավելել է Ուկրաինայի նախագահը։
