Հոկտեմբերի 11-ի գիշերը ռուսաստանյան զորքերը հինգ ուղղություններից 116 հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ճնշել է 94 ԱԹՍ, սակայն արձանագրվել են հարվածներ յոթ վայրերում, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերին։
Զինվորականների տվյալներով, ռուսաստանյան բանակը կիրառել է Shahed անօդաչուներ, այդ թվում՝ 95 ռեակտիվ, «Գերբերա» ԱԹՍ-ներ և «Պարոդիա» տիպի իմիտացիոն անօդաչուներ։ Թռիչքներն իրականացվել են Ռուսաստանի տարածքից՝ Օրյոլի, Կուրսկի և Պրիմորսկո-Ախտարսկի շրջաններից, ինչպես նաև Դոնեցկի մարզի և Ղրիմի տարածքներից՝ Գվարդեյսկոյե շրջանից։
Նախնական տվյալներով, տեղական ժամանակով ժամը 08:30-ի դրությամբ, ուկրաինական ՀՕՊ ուժերը ոչնչացրել կամ ճնշել են 94 անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ 74 ռեակտիվ Shahed, ինչպես նաև «Գերբերա»-ներ և այլ տիպերի սարքեր։
Միաժամանակ արձանագրվել է ռուսաստանյան 10 անօդաչու թռչող սարքերի հարված յոթ վայրերում։ Խոցված սարքերի բեկորները ընկել են ևս ինը վայրերում։
Դնեպրի վրա գիշերային հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ ութամյա երկու աղջիկ։ Քաղաքում վնասվել է բազմահարկ շենք, ինչպես նաև հրդեհվել են պահեստային տարածքներ։
