Բրիտանիայի Դոնկաստեր քաղաքի մերձակայքում գտնվող Յորքշիրի վայրի բնության այգում վագրի հարձակման հետևանքով տղամարդ է մահացել։
Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին տղամարդը մուտք է գործել վագրերի վանդակ, ինչից հետո կենդանին հարձակվել է նրա վրա։ Տղամարդը մահացել է դեպքի վայրում։
Ոստիկանությունը հայտնել է, որ վագրը չի տուժել և շարունակում է մնալ վանդակում։ Միջադեպից հետո այգին փակվել է, իսկ իրավապահները սկսել են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։
Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները կոչ են արել վագրին չենթարկել էվթանազիայի՝ ընդգծելով, որ կենդանին գործել է իր բնական բնազդներին համապատասխան։
