Բեռլինում հազարավոր մարդիկ են դուրս եկել զանգվածային ցույցի՝ բողոքելու Գերմանիայի գործող կառավարության քաղաքականության դեմ և կոչ անելու խաղաղություն հաստատել Ռուսաստանի հետ։
Մասնակիցները հավաքվել էին քաղաքի կենտրոնում գտնվող Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որից հետո թմբուկների հնչյունների ներքո երթով շարժվել դեպի Ալեքսանդրպլաց։ Նրանց պաստառների վրա գրված էին․ «Բավական է։ Ֆրիդրիխ Մերցը պետք է հրաժարական տա»։
Ցոււյցի մասնակիցների ձեռքին կային նաև ցուցապաստառներ, որոնց վրա կողք կողքի պատկերված էին Ռուսաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի ազգային գույները՝ «Բարեկամություն» ( «Friendship = Freundschaft» ) գրության ներքո։
