Հորմուզի նեղուցի հարավային մասում մի շարք պայթյուններ են գրանցվել, հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Պատճառը ծովային ականների վրա լցանավերի պայթյուններն են։ Նավերի քանակը, անվանումները, պատկանելությունը և անձնակազմի վիճակի մասին տվյալները դեռ չեն բացահայտվում:

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրանի շուրջ իվիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Share.