ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիր, որը նրան ներկայացվել է անցած շաբաթ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների խորհրդակցության արդյունքներով, գրում է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ այս ծրագիրը ենթադրում է «կարճ, բայց ինտենսիվ արշավ՝ մոտ երեք օր տևողությամբ»։
Ինչպես հայտնել են հրատարակության զրուցակիցները, նախագահը դիտարկում է Պենտագոնի պատրաստած ծրագրերը, որոնք նախատեսում են հարվածներ հասցնել իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զինանոցներին, էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին և այլ ռազմական թիրախներին՝ չնայած այն բանին, որ նախօրեին նա հայտարարել էր, թե հարվածները չեն սկսվի մինչև նոյեմբերի 3-ին նշանակված միջանկյալ ընտրությունները։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ վերջին ամիսներին ուժային կառույցների ներկայացուցիչները արդեն հինգ անգամ առաջարկել են իրականացնել լայնածավալ գործողություններ Իրանի կամ նրա կողմից աջակցվող Եմենի հութիական շարժման դեմ, սակայն Թրամփը ամեն անգամ մերժել է այդ առաջարկները։
