Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի դեպքով․

«ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:

Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Share.