Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) հովիվ Ջոշուա Մլակելան, ով հայտնի է աշխարհի վերջի վերաբերյալ իր ձախողված կանխատեսումներով, մարդկության «համբարձման» նոր ամսաթիվ է հայտարարել, հայտնում է «Daily Express» թերթը։
Քարոզչի պնդմամբ՝ իրադարձությունը տեղի է ունենալու 2026 թվականի հոկտեմբերի 12-13-ին։ Մլակելան հայտարարել է, որ այդ տեղեկությունը ստացել է տեսիլքների ընթացքում, որոնցում իբր իրեն հայտնվել են Աստված և Հիսուս Քրիստոսը։
Խոսքն այն իրադարձության մասին է, որը հավատացյալ քրիստոնյաների մի մասը կապում է Մեծ նեղության շրջանից առաջ հավատացյալների՝ երկինք համբարձվելու հետ։ Հովիվն ընդգծել է, որ ընթացիկ ժամկետները վերջնական են, և ինքն այլևս չի ակնկալում դրանց հետաձգում։ Նրա կանխատեսման համաձայն՝ «համբարձումը» կսկսվի մեկ շաբաթ անց։
