Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի

Ֆրանսիայի զինված ուժերը նոր միջուկային հրթիռի փորձարկում է անցկացրել։ Agence France-Presse-ը (AFP), հղում անելով Ելիսեյան պալատին և հանրապետության Զինված ուժերի նախարարությանը, հաղորդել է, որ փորձնական արձակումն իրականացվել է սուզանավից՝ առանց մարտալիցքի։

AFP-ն նշում  է, որ փորձարկումներին ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պետության ղեկավարն արձակմանը հետևել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ֆրեգատի տախտակամածից։

Գործակալության տվյալներով՝ խոսքը ծովային տեղակայման M51 ռազմավարական բալիստիկ հրթիռի երրորդ տարբերակի մասին է, որը սպառազինության է ընդունվել մեկ տարի առաջ։

Հրթիռը, որը հանդերձված չի եղել միջուկային մարտական մասով, ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:

Share.