Ֆրանսիայում ավելի քան 1.8 հազար մարդու նկատմամբ դատական գործեր են հարուցվել ավագ դպրոցականների զանգվածային բողոքի ակցիաների պատճառով: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնել է Le Figaro թերթը՝ հղում անելով արդարադատության նախարարությանը։
«Այս պահին քրեական հետապնդում է իրականացվում 1802 անձի նկատմամբ», — ասվում է հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ նրանցից 319-ը չափահաս են, իսկ 1483-ը՝ չափահասության շեմը չբոլորած անձինք:
Բացի այդ, վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի գրասենյակի տվյալներով՝ բողոքի ակցիաների հետևանքով 215 աշակերտ է տուժել։
