ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին խոսելիս հայտարարել է. «Ի դեպ, մենք ջարդում ենք Իրանի հետույքը։ Դուք դա գիտե՞ք, չէ՞»։
Թրամփը նաև պնդել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստում է համաշխարհային անվտանգության ապահովմանը. «Հիշեք՝ պատերազմի պատճառով գինը պարզապես արհեստականորեն է բարձրացել։ Այն մի փոքր բարձր է։ Դա շատ փոքր գին է աշխարհն անվտանգ պահելու համար»։
Նա հավելել է. «Նրանք կարող են քաղաք ոչնչացնել։ Թող ոչնչացնեն Լոս Անջելեսը կամ Սան Դիեգոն։ Սա շատ փոքր գին է վճարելու համար։ Ըստ էության, ամեն ինչ գրեթե ավարտված է»։
Վառելիքի գների վերաբերյալ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դրանք շուտով կնվազեն. «Իրանի դեմ պատերազմից առաջ ես անցա մի բենզալցակայանի կողքով․ մեկ գալոնն արժեր 1,85 դոլար։ Շատ կարճ ժամանակում մենք այն դրանից էլ ցածր գին կունենանք»։
Ըստ նրա, գները կնվազեն պատերազմի ավարտից հետո և կտրուկ. «Պատերազմը շատ արագ կավարտվի, և գները շատ կտրուկ կնվազեն։ Դուք կարող եք ասել՝ «Խնդրում եմ, խնդրում եմ, պարոն, այն չափազանց արագ է նվազում»»։
