Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ TRIPP երթուղին, որը նախատեսվում է որպես այլընտրանքային ճանապարհ, Վրաստանի համար մրցակից չի համարվում։ Այս մասին նա հայտարերլ է«Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ժամանակ։
«Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Սա վերաբերում է նաև Անակլիային»,– ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2020 թվականից ի վեր աճել է յոթ անգամ, ինչի հետևանքով առաջացել է նոր ենթակառուցվածքների և երթուղիների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն. «Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը զգալիորեն աճել է, այնքան, որ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել դիվերսիֆիկացնելու երթուղիները։ Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիրներ ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար»։
