Տարեսկզբից ի վեր ԵՄ-ում գազի գինն աճել է 140%-ով, դիզելային վառելիքի գինը՝ 100%-ով։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։

«Փետրվարից սկսած մենք շատ ուշադիր հետևում ենք իրադրությանը գազի հարցերով մեր համակարգող խմբի և նավթի հարցերով համակարգող խմբի օգնությամբ։ Այդ ժամանակվանից ի վեր գազի գինն աճել է 140%-ով, իսկ դիզելային վառելիքի գինը կրկնապատկվել է», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Share.