ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 28-ին պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ՄԱԿ ԳԱ) Իրանի պատվիրակությունը անհապաղ լքի երկիրը այն բանից հետո, երբ կարգավորման շուրջ երկկողմ բանակցությունները փակուղի են մտել։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Երկուշաբթի առավոտյան Սպիտակ տանը կարծում էին, որ նույն օրը ավելի ուշ Իրանի հետ բանակցություններում կարող է առաջընթաց նշմարվել։ Սակայն օրվա ավարտին պարզ դարձավ, որ բանակցությունները փակուղի են մտել», — ասված է հրապարակման մեջ։
Պորտալի զրուցակցի խոսքով՝ երեկոյան Ռուբիոյի հանձնարարությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը իրանական կողմին տեղեկացրել է, որ անհրաժեշտ է անհապաղ Նյու Յորքից դուրս բերել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը։ Մի քանի ժամ անց պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան և սեպտեմբերի 29-ի գիշերը մեկնել Դոհա։
