ԵՄ-ի՝ Կալինինգրադում գտնվող ռազմաբազաները «երկրի երեսից ջնջելու» հնարավորության մասին հայտարարությունները անխոհեմ են։ Եվրոպայի կողմից Ռուսաստանի վրա հարձակման դեպքում հակամարտությունը շատ կարճ կտևի, — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Եվրոպացի այն քաղաքական գործիչներին, որոնք երազում են Ռուսաստանին ռազմական պարտություն հասցնելու մասին, անհրաժեշտ է վերադարձնել իրականության դաշտ, — հավելել է դիվանագետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչները հիշեցնում են Եվրոպային, որ Կալինինգրադի շրջափակման դեպքում միջուկային պատասխան հարվածի հնարավորությունը նախատեսված է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով։
