Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարների խորհրդի նիստ։ Դրա ընթացքում հաստատվել է Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ու հատուկ անձնագրեր ունեցող անձանց վիզայի պահանջից փոխադարձ ազատականացման համաձանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ վիզայի պահանջից փոխադարձ ազատման մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2026-ի մայիսի 6-ին Անկարայում կայացած Թուրքիա-Սաուդյան Արաբիա համակարգող խորհրդի նիստից հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն՝ նման անձնագրեր ունեցող անձինք կազատվեն վիզայի պահանջից՝ մյուս երկրում մուտք գործելու, տարանցիկ անցնելու, ելքի և ժամանակավորապես գտնվելու համար՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում ոչ ավելի, քան 90 օր ժամկետով։
