Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրոպայի ռազմական օբյեկտներում մի շարք արտակարգ պատահարների ֆոնին դաշինքի երկրներին կոչ է արել պահպանել հանգստությունը և Լիտվայի օրինակով ավելացնել պաշտպանության համար հատկացումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսի հետ կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է DRM News-ը։

«Պահպանեք հանգստությունը և շարունակեք, շարունակեք ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության բնագավառում, ինչպես դա անում է Լիտվան», – ասել է Ռյուտեն՝ հավելելով, որ Լիտվան այս տարի ակնկալում է ՀՆԱ-ի 5,38%-ը ծախսել ռազմական կարիքների համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս կերպ է պատասխանել  պաշտպանական օբյեկտներում տեղի ունեցած արտակարգ պատահարների պատճառով եվրոպացի քաղաքական գործիչների մտահոգություններին վերաբերող հարցին:

Վերջին ամիսներին Եվրոպայի մի քանի ռազմական ձեռնարկությունում, մասնավորապես՝ Բուլղարիայում, Սլովակիայում, Իտալիայում և Լեհաստանում, տեղի են ունեցել  պայթյուններ կամ հրդեհներ:

Share.