ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ գագաթնաժողովը երկրների ղեկավարներին հնարավորություն կտա հանդիպումներ անցկացնել դրա շրջանակում։ Նա նշել է, որ դեռևս դժվար է ասել՝ հնարավոր հանդիպումը կլինի՞ եռակողմ, թե՞ երկկողմ ձևաչափով։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Պուտինն ու Սի Ծինփինը արդեն պայմանավորվել են Չինաստանում հանդիպելու շուրջ։

ԱԽՏՀ գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 18-19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում։ Պուտինը հայտարարել էր, որ իր մասնակցության վերջնական որոշումը դեռ չի կայացրել, սակայն Չինաստանի նախագահի հրավերն ունի և նրան հայտնել է գագաթնաժողովին մասնակցելու մտադրության մասին։

Share.