Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից թվային ռուբլին դարձել է Ռուսաստանի ֆինանսական համակարգի լիարժեք վճարային գործիք։ Դրա մասին նա ասել է կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։

Պետության ղեկավարը Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինային և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին առաջարկել է խոսել թվային ռուբլու գործարկման և դրա օգտագործման մասին։

«Սեպտեմբերի 1-ից թվային ռուբլին դարձել է Ռուսաստանի ֆինանսական համակարգի լիարժեք վճարային գործիք»,- ասել է Պուտինը։

Նա Նաբիուլինայից, ապա նաև Սիլուանովից խնդրել է «մի քանի խոսք ասել» այդ առիթով։

Ռուսաստանում թվային ռուբլու օգտագործումը սկսվել է սեպտեմբերի 1-ից։ Կենտրոնական բանկի թվային արժույթը ռուսական ռուբլու առանձին ձև է՝ կանխիկ և անկանխիկ փողերի հետ մեկտեղ։

Share.