Մեզ ռուսական ռազմաբազան պետք չի, եթե ուզում են հանել՝ խնդրեմ, հենց վաղը թող հանեն, եթե ուզում են մնալ, պատրաստ ենք քննարկել մեզ ոչ անհրաժեշտ բազայի մնալու պայմանները։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, երբեք: Հիմա Ռուսաստանն է դրել քննարկման և մենք դիրքավորում ենք այդ քննարկման շուրջ: Բա ի՞նչ անենք, ուզում են հանեն՝ թող հանեն, ես ասում եմ որ 102 ռազմաբազան և սեպտեմբերյան իրադարձությունները 2022 թվականին ցույց են տվել, որ Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ 24news-ի տեսանյութում։
