Ռուսաստանում մոբիլիզացիա չի լինի, դրա անհրաժեշտությունը չկա: Հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Եվրոպայի դեմ որևէ գործողություն նախապատրաստելու կամ Եվրոպայի վրա հարձակվելու մասին լուրերը «անհեթեթություն են»։
Նրա խոսքով՝ նույնքան անհեթեթ են նաև Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայի մասին խոսակցությունները։
