Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ սեպտեմբերի 14-ին Օմանում կկայանա Պարսից և Օմանի ծոցերին սահմանակից երկրների արտաքին գործերի նախարարների տարածաշրջանային հանդիպումը։

Նրա խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն Իրանը, Իրաքը և տարածաշրջանի այլ երկրներ։

Թեմաներից մեկը կլինի Թեհրանի և Մուսկատի միջև Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգ երթուղիների վերաբերյալ բանակցությունները։

Share.