Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի

Օմանի ծոցի ափին գտնվող Իրանի Հորմոզգան նահանգի Ջասկ քաղաքի մոտակայքում՝ ծովում, սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել պայթյուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ պայթյունը հնչել է Երևանի ժամանակով մոտավորապես 19:50-ին՝ Ջասկ քաղաքի հարավային մասում՝ ծովի կողմից։

Պայթյունի պատճառի և դրա ճշգրիտ վայրի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Share.