Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները դժգոհ և շոկի մեջ են եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատի պահվածքից։

Սկորոխոդը նման հայտարարություն է արել YouTube-յան եթերում՝ պնդելով, որ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները «մեծ շոկի մեջ» են հեռացել։

Պատգամավորը քննադատել է ուկրաինական իշխանության ներկայացուցիչների վարքագիծը՝ նշելով, որ որոշ իրավիճակներում կատակներն անտեղի են, և պաշտոնական հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է պահպանել համապատասխան արձանագրությունն ու վարքականոնը։

Միաժամանակ, Սկորոխոդի հայտարարության մեջ չի ներկայացվել կոնկրետ դեպքերի կամ գործողությունների մանրամասներ, որոնց, ըստ նրա, բացասաբար են արձագանքել Ուիթքոֆն ու Քուշները։

Share.