Առնվազն 73 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տուժել են Սաուդյան Արաբիայի քաղաքների վրա «Անսար Ալլահ» շարժման հութիների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է SPA գործակալությունը՝ հղում անելով արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Թուրքի ալ-Մալիքիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հարձակման են ենթարկվել քաղաքացիական և տնտեսական օբյեկտներ Աբհա, Խամիս Մուշայթ, Ջիզան և Նաջրան քաղաքներում, ինչը հանգեցրել է 73 քաղաքացիական անձանց վիրավորմանը, այդ թվում՝ կանանց և երեխաների»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կոալիցիայի հրամանատարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները հութիներին հակազդելու համար:
