Անթալիայում արդեն 2–րդ օրն է՝ հզոր անտառային հրդեհներ են բռնկվել, կրակի դեմ պայքարը բարդացնում է ուժեղ քամին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին և Թուրքիայի անտառային տնտեսության վարչությանը։

Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է թուրքական Աքսու, Քեփեզ, Դյոշեմեալթը և Սերիկ շրջաններում, կան վնասված տներ, բնակիչներին տարհանում են։

Ճանապարհները փակ են, հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 800 մասնագետ, գործի է դրվել 3 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ և 110 մեքենա։

Հրդեհի մակերեսի մեծացման պատճառով իշխանությունները փակել են Հյուսիսային շրջանցիկ ճանապարհը և Անթալիա – Ըսպարտա մայրուղու մի հատվածը։

Իշխանությունները հավաստիացնում են, որ առափնյա հանգստավայրերին ու հյուրանոցներին առայժմ վտանգ չի սպառնում։

Share.