Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Այս մասին NEWS.am–իօն հաստատեցին դատարանից։

Այսպիսով երրորդ դատավորն է հրաժարվում քննել Վեհափառ Հայրապետի «գործը»։ Կաթողիկոսի գործը քննող առաջին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել օգոստոսի 7-ին։ Օգոստոսի 10-ին գործը մակագրվել էր Սերժ Ռուշանյանին, վերջինս էլ գործն ուղարկել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։

Share.