Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 5-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մինչև սեպտեմբերի 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկարագությամբ։

Share.