Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 142-ը։ Այս մասին X-ում գրառման մեջ նշել է նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։

«Վերջին զեկույցի համաձայն՝ օգոստոսի 30-ի ժամը 20:30-ից մինչև սեպտեմբերի 2-ի ժամը 20:30-ն ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է 142 մարդ, ևս 18-ը՝ զոհվել», – նշված է գրառման մեջ։

Share.