Իրանի արտաքին գործերի նախարարի՝ իրավական և միջազգային հարցերով տեղակալը, արձագանքելով Լարաք կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային և բարձր գնահատելով Իրանի զինված ուժերի պատասխան գործողությունները, ընդգծել է․ «Տարածաշրջանից պետք է վերացվի օտարերկրացիների ներկայությունը»։ Այս մասին հայտնում է Parstoday-ը:
Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի ԶՈւ-ն ցույց է տվել, որ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություն՝ ցանկացած մակարդակով, կարժանանա վճռական պատասխանի, և որ ԱՄՆ-ն ու այլ օտարերկրյա ուժեր պետք է հեռանան տարածաշրջանից։
Անդրադառնալով Լարաք կղզու որոշ հատվածների վրա ԱՄՆ-ի հարձակմանը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրանցի պաշտպաններ ու խաղաղ բնակիչներ, ինչպես նաև վնասվել է հանրային և մասնավոր գույքեր, նա հավելել է․ «Ագրեսորները պետք է լուրջ դասեր քաղեն, որպեսզի այլևս չկրկնեն Իրանի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունները»։
