Թուրքիայի Բուրսա նահանգում տոնակատարությունից հետո գրեթե 400 մարդ թունավորման բողոքներով դիմել է բժիշկներին, հայտնել է առողջապահության տեղի վարչությունը։
«Օրհանելիի հիվանդանոց և մի շարք այլ հաստատություններ դիմել են 367 համաքաղաքացիներ, որոնք թունավորվել են միջոցառման ժամանակ բրնձով հավ ուտելուց հետո»,– նշվել է իշխանությունների հաղորդագրության մեջ։
Վարչության տվյալներով՝ բուժօգնության համար դիմածներից 74-ը ի վերջո հոսպիտալացվել է, նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել, բժիշկների հսկողության տակ մնում է 23 մարդ։
Վերցվել են սննդի նմուշներ, դեպքի առնչությամբ ստուգում է սկսվել։
