Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ԱՄՆ նավերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իրանը հարվածել է նաև Հորդանանում գտնվող ամերիկյան զինվորականների վրա, պնդում է Fox News հեռուստաալիքի լրագրող Թրեյ Յինգսթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Իրանը հարձակվում է Հորդանանում տեղակայված ԱՄՆ ԶՈւ-ի վրա», – գրել է նա X-ում։

Յինգսթի խոսքով՝ Իրանի արձակված գրեթե բոլոր հրթիռները առայժմ հաջողվում է որսալ, հարձակման հետևանքով զգալի վնասներ չկան։

ԻՀՊԿ-ն, անդրադառնալով Հորդանանում ԱՄՆ-ի դեմ հարվածներին, նշել է, որ ամերիկյան բազաներին հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել են տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքները և կործանիչների տեղակայման վայրերը:

Share.