Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Աարգաու կանտոնում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։

Շվեյցարական RSI հեռարձակողն ավելի վաղ հաղորդել էր Աարգաու կանտոնում երեկույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների մասին։

«Նախնական տեղեկությունների համաձայն` կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել», – սոցիալական ցանցերում հայտնել է կանտոնի ոստիկանությունը։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, տարածքը շրջափակված է։

Share.