Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը երկուշաբթի ժամանել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ Մերձավոր Արևելքում հակամարտության «համապարփակ կարգավորման» հարցով բանակցություններ վարելու համար։
Պակիստանյան պատվիրակության կազմում էր նաև երկրի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։
Ֆելդմարշալ Մունիրը «կկենտրոնանա Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ, երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերի առաջմղման վրա»։
Պակիստանի բանակի հաղորդագրության համաձայն՝ այցը «Պակիստանի՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման ջանքերի մի մասն է»։
Կիրակի Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Մունիրը կայցելի Թեհրան՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը։
