Լցանավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել անհայտ արկով, նավի վրա հրդեհ է բռնկվել, հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Անվտանգության հարցերով ընկերության սպան հայտնել է, որ լցանավը խոցվել է անհայտ արկով, ինչը հանգեցրել է գլխավոր տախտակամածին նավի հրդեհռվելուն», – ասվում է վարչության հաղորդագրությունում։

Ինչպես հստակեցրել են UKMTO-ում, միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստից 63 ծովային մղոն (117 կիլոմետր) դեպի արևմուտք։ Նավի անձնակազմը չի տուժել։

Share.